13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ապստամբել ենք ու էլի ենք ապստամբելու․«Սասնա ծռերը» ընդդիմացան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը:

 «Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանը հայտարարեց, որ չի ցանկանում առանց իր պաշտպանի ներկայության շարունակել դատական նիստը և ինքնակամ ցանկացավ լքել դատական նիստերի դահլիճը:

 «Դուք մեզ ստիպում եք, դրդում եք, որ մենք լքենք դատական նիստերի դահլիճը եւ մեր նկատմամբ սանկցիա։ Ճխտել եք հանրային պաշտպաններին ու մենք պարտադրված լքում ենք դահլիճը։ Պահանջում ենք հետաձգել դատական նիստը, պահանջում եմ իմ պաշտպանին, ի՞նչ եք արել Արայիկ Պապիկյանին։ Ձեր չար միտումների պատճառով իմ պաշտպանն այսօր ներկա չի»,- հայտարարեց Աշոտ Պետրոսյանը։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ ասաց, որ պահանջում է, որպեսզի Աշոտ Պետրոսյանը մնա դահլիճում, ինչին Պետրոսյանը հակադարձեց, որ եթե դատավորը խնդրեր, ինքը կմնար դահլիճում։

Աշոտ Պետրոսյանը շարունակեց․ «50 հոգանոց քննչական խումբ է եկել ոչ մեկ տղա չի եղել, դուխ չի ունեցել, գա, հարցնի՝ մենք ինչ ենք արել։ Մենք մտել ենք ՊՊԾ գունդ, այո ապստամբ ենք։ Ապստամբել ենք ու էլի ենք պաստամբելու»։

Նշենք, որ սկզբում նիստերի դահլիճը լքեցին Աշոտ Պետրոսյանն ու Արմեն Լամբարյանը՝ իրենց պաշտպանի չներկայանալու պատճառով։ Նրանց հետեւեցին «Սասնա ծռերի» մյուս անդամները՝ ի աջակցություն իրենց ընկերների։

Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նրանց մկատմամբ  դատական սանկցիա կիրառեց եւ 5 ժամով նիստերի դահլիճից հեռացրեց բոլորին։

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ