27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պիտի վերանան լիկվիդ, վերաքննություն, կրկին հանձնելու թույլատվություն հասկացությունները

«Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ փոփոխություններից մեկով ուսանողն իր կրեդիտը հավաքելու է բակալավրում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Նախարարն ասաց, որ թեև նման առաջարկը շատերի քնադատությանն է արժանացել, բայց այն կբացառի մի շարք դրսևորումներ, ինչպես, օրինակ, մի քանի անգամ լիկվիդ մնալն ու տվյալ առարկան չհանձնելու դեպքում հաջոր կուսր չփոխադրվելը:

Առաջարկվող փոփոխություններով, եթե ուսանողը չի հանձնել տվյալ առարկան, ապա դա չի խանգարի նրան փոխադրվել հաջորդ կուրս: Ուսանողն այս դեպքում հաջորդ կուրս փոխադրվելուց հետո կրկին պետք է վճարի նախորդ տարի չհանձնած առարկան սովորելու և մոդուլը հանձնելու համար: «Կսահմանվի տարեկան հավաքվող մինիմալ և մաքսիմալ կրեդիտ: Բակալավրի դեպքում, եթե ուսանողը full time ուսուցման համակարգում է, ապա նրան հնարավորություն է տրվում 4-6 տարվա ընթացքում ձևավորել իր աշխատանքային գործընացը, եթե ավելի երկարատև ռեժիմի է անցում կատարում, այսինքն՝ part time համակարգի, որը հեռակա ուսուցմանն է փոխարինելու, ապա մարդը կարող է 8 տարվա ընթացում հավաքել իրեն անհրաժեշտ կրեդիտների քանակը:

Երբ ուսանողը իր գրաֆիկը կազմելուց կորոշի, որ 6 տարում պիտի ավարտի, ապա կսահմանվի, թե յուրաքանչյուր տարի մոդուլի համար որքան գումար պիտի վճարի: Այսինքն՝ նաև վճարման համակարգը պիտի փոխվի, և ամենակարևորը պիտի վերանան լիկվիդ, վերաքննություն, կրկին հանձնելու թույլատվություն հասկացությունները: Եթե ուսանողը չի հանձնում մոդուլը, ապա հաջորդ տարի նորից կվճարի, այդ մոդուլը կսովորի և կհանձնի իր հատվածը, ոչ թե դուրս կման հաջորդ կուրսից», – նշեց Մկրտչյանը: Նրա խոսքով՝փոփոխություններ են նախատեսվում նաև ասպիրանտուրայում, որի ծրագիրը կազմված է լինելու երկու մասից՝ կրթական և գիտական հատվածից: Նախատեսվում է նաև նախաբակալավրիատի ներդրում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ