28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քոչարյանը կարող է հպարտանալ նրանով, որ հանդիսանում է կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնադիր հայրը. Armenpress

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանել է ”Արմենպրես”-ի հարցերին:

-Պարոն Ասատրյան, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է, որ թեև իր մոտ քննարկումների ժամանակ որոշվեց նախապատվությունը տալ սերունդների համերաշխության համակարգին, կենսաթոշակային բարեփոխումները գնացին այլ՝ պարտադիր կուտակային բաղադրիչի գերակայությամբ: Ինչու և ինչպես փոխվեց այս ընտրությունը:

-Գիտեք, նման պնդումը լավագույն դեպքում կարելի է որակել որպես տարօրինակ: Իհարկե, հասկանալի է պարոն Քոչարյանի ցանկությունը՝ իրադարձությունները շարադրել այսօրվա ընդդիմադիր էմոցիաների լույսով: Սակայն փաստերն անողոք կերպով այլ բան են վկայում:
Նախ, եթե իրապես սերունդների համերաշխության գործող համակարգն էր մեր լուծումը, ապա անհասկանալի է, թե ինչու էր նախագահ Քոչարյանը, 2008թ. փետրվարի 29-ին, ամփոփելով իր նախագահության տարիները ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, կենսաթոշակային բարեփոխումները նշում որպես նոր նախագահի հիմնական անելիքներից մեկը :
Երկրորդ, եթե նախագահ Քոչարյանի կողմից վավերացված 2005-2006թթ. կառավարության որոշումներում ավելի շատ շեշտադրված էր պարտադիր կուտակային համակարգը, ապա 2008-ի նոյեմբերին ընդունված կառավարության որոշման մեջ սերունդների համերաշխության սկզբունքն ավելի առարկայական տեղ ու դեր ունի:  
Մասնավորապես, արդեն իսկ ՀՀ կառավարության կողմից 2005 թվականի ապրիլի 28-ին ընդունված N 666-Ն որոշման մեջ (որն ի դեպ վավերացվել է Ռ. Քոչարյանի կողմից) հստակորեն նշվում էր պարտադիր կուտակային բաղադրատարրը՝
”Պարտադիր կենսաթոշակային ապահովագրություն (որոշակի ժամկետից որոշակի տարիքի անձանց համար` պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրություն), յուրաքանչյուր անձ, որը մասնակցում է այս համակարգին ունենում է իր անհատական հաշիվը և կենսաթոշակ ստանում այդ հաշվում մինչև կենսաթոշակի տարիքը կուտակած իր սոցիալական պարտադիր վճարների և կյանքի միջին տևողության հաշվարկից ելնելով”:
Իսկ ՀՀ կառավարության կողմից 2006 թվականի մայիսի 26-ին ընդունված  N 796-Ն որոշումը դա շատ ավելի հստակեցնում էր՝
”… Նոր համակարգն ուժի մեջ մտնելու պահին 30 տարին չլրացած քաղաքացիները պարտադիր անցնում են նոր համակարգին, 30-45 տարիքային խմբում գտնվող քաղաքացիներին տրվում է ընտրության իրավունք մնալու հին համակարգում կամ անցնելու նոր համակարգ: Այս տարիքային խմբի քաղաքացիները նոր համակարգին անցնելուց հետո չեն կարող երբևիցե վերադառնալ հին համակարգ: …”:

-Իսկ ինչպիսի՞ն են այն փոփոխությունները, որ տեղ գտան արդեն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք՝ 2008թ նոյեմբերին ՀՀ կառավարության որոշման մեջ և 2010թ. դեկտեմբերին ընդունված օրենքների փաթեթում:

-Նշեմ միայն երեք կարևորագույն հանգամանք.
1. 2006թ. նախատեսվում էր, որ աշխատողը պետք է իր աշխատավարձից 10 տոկոս վճարի պարտադիր կենսաթոշակային համակարգին, իսկ հետագայում ամրագրվեց 5 տոկոս աշխատավարձից կատարվող վճար և 5 տոկոս պետության կողմից համավճար:
2. Ամրագրվեց ստաժից կախված տարբերակված կենսաթոշակ, որը հաշվի է առնում նաև մինչև պարտադիր կուտակային համակարգին մասնակցությունը ձեռք բերված ստաժը:
3. 2008թ.՝ որպես գերակայություն ամրագրվեց ոչ միայն նոր բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրումը՝ իր կուտակային բաղադրիչով, այլև հստակորեն ամրագրվեց կենսաթշակների հետևողական բարձրացման պարտավորությունները ներկայիս կենսաթոշակառուների և առաջիկա տարիներին կենսաթոշակի անցնող անձանց նկատմամբ:

-Պարոն նախարար, ելնելով Ձեր խոսքերից` ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանն է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնադիր հայրը, այլ ոչ թե Ձեր կառավարությունը:

-Այո, պարոն Քոչարյանը կարող է հպարտանալ նրանով, որ հանդիսանում է կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնադիր հայրը:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ