Հարցաքննվել են նախկին եւ ներկա ոստիկանապետերը. Հայկական ժամանակ
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/1-ej-mec-nkar19_1389943364.jpg)
Հայտնի ֆինանսական բուրգի գործով նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը, Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, վերջիններիս որդիները եւ այլք:
”Հայկական ժամանակը” ներկայացրել է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդու’ Արմեն Նազարյանի եւ սույն գործով վկա Արտակ Գալստյանի առերես հարցաքննությունը: Գործով վկա Արտակ Գալստյանը նշել է, որ ճանաչում Է իր հետ առերեսվող Արմեն Նազարյանին, որին գիտի որպես Ներսես Նազարյանի որդի: Ըստ այդմ, նրա հետ առաջին եւ վերջին անգամ շփվել 2013թ. մարտի 24- ին Բաղրամյան 77/8 հասցեում գտնվող տարածքում:
Ի պատասխան Արտակ Գալստյանի հետ ծանոթ լինել-չլինելու հարցին, Արմեն Նազարյան ասել է. ”Ես ինձ հետ առերես հարցաքննվող Արտակի ցուցմունքը լսեցի: Դեմքն անծանոթ է, լավ չեմ հիշում, սակայն հնարավոր է, որ նա ճիշտ Է ասում, հնարավոր է, որ նա ինձ տեսած լինի 2013թ. մարտի 24-ին”:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: