17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան պողոտան անվանակոչվել է «Ձիթենու ճյուղ»

Անկարայի քաղաքապետարանը անվանափոխել է «Նևզաթ Թանդողան» պողոտան, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի դեսպանատունը: Փողոցն այսուհետև կկրի «Ձիթենու ճյուղ» անունը՝ «ի պատիվ» համանուն ռազմական գործողության, որը Թուրքիայի ԶՈՒ-ն իրականացնում է Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինում:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Sabah» թերթը,  որոշումից անմիջապես հետո ԱՄՆ դեսպանատան առջև գտնվող ցուցանակը, որի վրա նշվում է փողոցի անունը, փոխվել է:

Նշվում է, որ փողոցն անվանափոխելու առաջարկը ներկայացրել էր Անկարայի քաղաքապետ Մուստաֆա Թունան:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական ուժերին աջակցություն տրամադրելն Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիան նախատեսում է Աֆրինի գործողությունն ավարտին հասցնելուց հետո ներխուժել Սիրիայում քրդերի կողմից վերահսկվող մեկ այլ շրջան՝ Մանբիչ: Սակայն այնտեղ գտնվող և քրդերին մարզող ամերիկացի զինվորականները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում դուրս գալ Մանբիչից՝ թույլ տալով Թուրքիայի ներխուժումն այնտեղ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ