27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Իգլան» գտնվել է Էջմիածնում. Նախկին քաղաքապետի որդին բացահայտեց

Վերաքննիչ քրեական  դատարանում այսօր՝ փետրվարի 16-ին շարունակվեց   Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:

Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը եւս դիմել է  Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ իրեն ճանաչել անպարտ:

Արդեն հայտնել ենք, որ Ռոբերտ Աղվանյանը նշել է, որ չի ճանաչում Սամվել Բաբայանին:

Դատարանի հարցին, եթե զենիթահրթիռային համակարգը Հայաստանում է եղել, ինչո՞ւ է Մայիլյանին ասել, թե այն Վրաստանից է բերելու, Ռոբերտ Աղվանյանը պատասխանեց՝ բարձր գնով վաճառելու համար:

Նշենք, որ մինչ այժմ շրջանառվում էր 40 հազար դոլարով գնելու վարկածը, մինչ Աղվանյանը նշեց, որ ինքը 25 հազար պետք է ստանար:

Աղվանյանը  բորբոքված նշեց, որ ինքը որեւէ մեկի դեմ ցուցմունք չի տվել. «Ես ոչ մեկի վրա ո՛չ գրել եմ, ո՛չ ցուցմունք եմ տվել: Մինչեւ իմ էստեղ գալը, գրողը գրել ա, սարքողը՝ սարքել»,- ասաց Ռոբերտ Աղվանյանը:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին:

Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ