27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Լեւոն Տեր-Պետրոսյանին

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանին:

Այս առնչությամբ, Փաշինյանն իր Facebook-ի էջում գրել է.

«Քիչ առաջ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հղեցի հետեւյալ նամակը․

ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին.

Հարգելի պարոն Տեր-Պետրոսյան.

Ս/թ փետրվարի 23-ին, ժամը 11-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության որոշմամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկացացուցիչներին եւ անձամբ Ձեզ հրավիրում եմ մասնակցելու լսումներին։ Նշեմ նաեւ, որ ցանկության դեպքում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչը կարող է հանդես գալ զեկուցմամբ։

Կանխավ շնորհակալություն»:

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության որոշմամբ՝ փետրվարի 23-ին ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ։

ԵԼՔ խմբակցության ներկայացուցչից բացի, զեկույցով հանդես կգան նաեւ Մարտի 1-ի զոհերի հարազատների ներկայացուցիչը, Մարտի 1-ի դեպքերն ուսունասիրող Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։

Հրավիրել ենք նաեւ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչին։

Պաշտոնապես կհրավիրենք նաեւ քաղաքական ուժերի, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Իսկ լսումներին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են գրանցվել [email protected] էլեկտրոնային հասցեով։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ