27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ես ուզում եմ երեկվա էն աղջկա ցավը տանեմ, իրա ձեռքերին մեռնեմ».Միայնակ գայլ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր  շարունակվող «Սասնա ծռերի» գործով դատաքննությանը այսօր ևս չէին ներկայացել պայմանագրային պաշտպանները: Հանրային պաշտպաններից բացի եկել էր միայն Հարություն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ փաստաբանները գործադուլի միջոցով բողոքում են Դատական օրենսգրքի փոփոխության դեմ: 

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը ամբաստանյալներին հարցրեց , թե  ի՞նչ դիրքորոշում ունեն իրենց շահերի պաշտպանների բացակայության մասով:

«Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) նշեց, որ չի ցանկանում առանց իր պաշտպանի շարունակել դատական նիստը: Խանդոյանը շարունակեց խոսել և անդրադարձավ երեկ` փետրվարի 13-ին քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին. «Ես ուզում եմ երեկվա էն աղջկա ցավը տանեմ, իրա  ձեռքերին մեռնեմ։ Սրանք պետք ա հասկանան, որ իմ ժողովրդին կեղտի մեջ են պահում, մինչեւ չես լցնում դրանց գլխին էդ կեղտի հոտն ու համը չեն զգում»։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

Նշենք, որ այս նիստը ընթանում է դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ և գվարույթում ընդգրկված են` Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը և  Էդվարդ Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ