05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Համայնքների խոշորացումը Մեղրիի՞ց /վիդեո/

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ վարչատարածքային բարեփոխումներին: Նրա խոսքով, նախարարությունում քննարկվել է համայնքների խոշորացման պիլտոյաին երկու տարբերակ՝ ծրագրային եւ վարչական: Առաջինը կնշանակի որեւէ ծրագրի՝ հիմնականում տնտեսական ներուժ պարունակող եւ այլ էական նշանակություն ունեցող հանգամանքների՝ օրինակ արդյունավետ բյուջետավորման շուրջ խոշորացում: Իսկ վարչական փունջը իր մեջ  ներառում է համանքների միջեւ կարճ հեռավարությունը, բնակիչների համատեղելիությունը եւ այլն: Նախարարության փորձագետների կողմից մշակվել է 14 համայնքային փունջ:

 Henaran.am-ի այն դիտարկմանը,  թե Սյունիքի հարավի բնակիչները դժգոհ են, որ Մեղրի, Ագարակ եւ տարածաշրջանի գյուղերը պետք է միավորվեն մեկ համայնքում եւ պատրաստավում են բողոքի ակցիայի՝ չհամաձայնվեց: 

“Մեր մասնագետները հանդիպել են բնակիչների հետ, ճշտել են տեսակետները: Մեղրին ռազմավարական նշանակություն ունի եւ ինքը մեկ խոշոր համայնք է”,-ասաց նա՝ հորդորելով աժիոտաժի առիթ չառաջացնել:

Համայնքների խոշորացումը, փոխնախարարի խոսքով,  ոչ այսօրվա, ոչ էլ վաղվա հարց է:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ