27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փոխնախարարը կոչ արեց դեսպանից հարցնել, թե ինչ ասել է «հարմար գին»

ՀՀ էներգետիկ և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ անցած տարի մենք Իրանից ներմուծել ենք 382 միլիոն յոթ հարյուր հազար խմ գազ և Ռուսաստանից ներմուծել ենք մեկ միլիարդ 996 միլիոն:  Անդրադառնալով ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հայտարարությանը, որ պատրաստ են հարմար գներով գազ վաճառել Հայաստանի Հանրապետությանը՝ նա նկատեց, որ այս պահին  Իրանը մեզ ավելի մատչելի գնով գազ չի առաջարկում:

«Հստակ կարող եմ ասել, որ Իրանի կողմից մինչ այսօր չի եղել ավելի էժան գնով գազ վաճառելու առաջարկ»,-հայտարարեց նա և կոչ արեց դեսպանից հարցնել, թե ինչ ասել է «հարմար գին»:

Ինչ վերաբերում է Մեծամորի ատոմակայանին, ապա փոխնախարարը շեշտեց՝ երբեք չեն ասել, թե մեր ատոմակայանը հավերժ է աշխատելու: 

«Մենք նախատեսում ենք ծրագրի կյանքի երկարացումը և իրականացում ենք մոտ երեք հարյուր դոլարի ներդրում: Նույն ԵՄ-ում  նմանատիպ բլոկերը երկարացվել են ոչ թե տասը, այլ 30 տարով: Այստեղ խնդիր չենք տեսնում: Իհարկե, մենք պետք է հասկանանք՝ երբ ենք դա ապագործարկելու , ինչպես նաև մեր հետագա քայլերը. այստեղ ոչ մեկի մոտ «իլյուզիա» չկա, որ մեր ատոմակայանը հավերժ է աշխատելու,  բայց մեր ներդրումները ուղղված են հիմնականում անվտանգության ստանդարտների բարձրացմանը, և մենք միշտ էլ այդ ուղղությամբ աշխատել ենք»,- ասաց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ