Իմ հիվանդության պրոֆեսորը Սերժ Սարգսյանն է … /վիդեո/
Սայաթ-Նովա 10 հասցեում` նախկին կաթսայատան տեղում բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի կառուցումը շարունակում է լարված վիճակում պահել շրջակա 5 շենքերի բնակիչներին, ովքեր չեն դադարում դիմել տարբեր իրավասու մարմինների` շենքի շինարարությունը ապօրինի համարելու և այն դադարեցնելու պահանջով:
Բնակիչ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը այսօր դիմել էր Henaran.am-ի խմբագրությանը` բարձրաձայնելով իր իրավունքների շարունակական ոտնահարումների մասին: Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ հանդիպում է խնդրել նախագահ Սերժ Սարգսյանից.
”Իմ հիվանդության պրոֆեսորը, իմ հարցերին լուծում տվողը Սերժ Սարգսյանն է` իմ երկրի նախագահն է: Միայն նա կարող է իմ հարցերին լուծում տալ”,-նկատեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:
Զրույցի պահին մեզ մոտեցավ “Լարկո գրուպ” ընկերության ներկայացուցիչ Կարեն Աբգարյանը և իրազեկեց, որ Անդրանիկ սարկավագը լրատվամիջոցներին հայտարարել է, որ իրենց վարձած տունը, որտեղ զգեստափոխվում են բանվորները “անառականոց” է:
“Ձեր ասած խոսքը հավատքով ապրող մարդու խոսք չի, դուք ստում եք լկտիաբար”,-Անդրանիկ սարկավագ Մանուկյանին դիմեց Կարեն Աբգարյանը: Սարկավագը նկատեց, որ իր բառերը կարող է հաստատել ապացույցներով:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: