02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հայաստանը պիտի ասեր՝ ինչո՞ւ չեք պարտադրում դա»

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը կարծում է, որ շփման գծում մոնիտորինգ անելու երևույթը ձեռնտու չէ Ադրբեջանի համար: «Դա կնշանակի, որ սահմանին իրավիճակի վերահսկումն այնքան է խստացվում, որ մեկ կրակոց անգամ չի լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանն՝ անդրադառնալով ԵԱՀԿ համանախագահների վերջին այցին տարածաշրջան ու այցելություններին: Նա նշեց, որ Վիեննայի պայմանավորվածությունների մեջ այդ կետը պարտադիր կար, սակայն այն չի իրագործվում, իսկ Հայաստանը պիտի ասեր՝ բա ինչու չեք պարտադրում դա:

«Ապրիլյան պատերազմից հետո խնդիրները, հարցերը պիտի պարզ դրվեին, բայց ոչ, Հայաստանը պիտի պարտադրեր Ադրբեջանին այդ պայմանավորվածությունները կատարել, սակայն չի անում»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Երևանն իրենց պատմական հողն է, ապա քաղաքագետն ընդգծեց, որ նա ասում է այն, ինչը ցանկանում է իր ժողովուրդը լսել: «Իրենք ունեն իրենց ռազմավարությունը, որ ասում են՝ սա է մեր նպատակը, և առաջին անգամ չէ Ալիևը կամ նրա նախորդները նման հայտարարություններ անում: Ի դեպ, իրենք ոչ ոքի չեն խաբում դրանով»: 

Ըստ Մանվել Սարգսյանի՝ Ռուսաստանի պարտադրանքով Հայաստանը հետ է կանգնում իր իրավունքներից՝ պահանջել կատարել Վիեննայի պայմանավորվածությունները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ