Դու փառք կբերես քո երկրին. հայաստանցի 14-ամյա Սաթենիկը հիացրել է «Ты супер» շոուի ժյուրիի անդամներին /տեսանյութ/
НТВ հեռուստաալիքով հեռարձակվող՝ «Ты супер» երգի մրցույթի երկրորդ սեզոնի առաջին մրցութային օրը 14-ամյա Սաթենիկ Գևորգյանը կատարել է «Զեփյուռի նման» հայտնի երգը: Աղջիկը հիացրել է ժյուրիի անդամներին իր կատարմամբ ու անցել հաջորդ փուլ։
Ժյուրիի անդամներից Իգոր Կրուտոյն իր խոսքում նշել է. «Հայաստանը աշխարհի երաժշտական երկրներից մեկն է: Դու փառք կբերես քո երկրին»։ Իսկ Յուլիանա Կարաուլովան ասել է, որ իրենք լող են տվել Սաթենիկի ձայնի մեջ։
Սաթենիկն իր 2 եղբայրների հետ 7 տարի է, ինչ ապրում է Գյումրիի մանկատներից մեկում: