07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ո՞ւմ համար է Քոչարյանն ուզում վարչապետի աթոռն ազատել

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ քաղաքական պրոցեսներն այժմ տեղափոխվում են երեք նախագահների եռանկյունու մեջ և ինչպիսի կլինի այն քաղաքական ուժերի դիրքորոշումը, որոնք չեն հարում այս երեքին, հարց է:

՛՛Գրոհ է սկսվել կառավարության վրա, թիրախը տեսանելի է, դա վարչապետն  է, օգտագործելով երկրի սոցիալ տնտնտեսական վիճակը, արտաքին մարտահրավերները՝ Ռոբերտ Քոչարյանը ցանկություն է հայտնում ազատել վարչապետի աթոռը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆայանը:

Ըստ վերջինիս՝ վարչապետի և երկրորդ նախագահի հեռակա բանավեճը իրար վրա ցուցմունք տալուն է  նմանվում: ՛՛Երկուսն էլ չեն հերքում, որ փուչիկը փչվել է, մեկը մեղադրում է, որ փուչիկը փչվել է, իսկ մյուսն էլ մեղադրում է, որ փուչիկը ծակվել է:Այս ամենը նման է Վինի պուխի մուլտֆիլմին: Այդ հեռակա վեճը զվարճանքի տեղիք է տալիս միայն՛՛,-նշեց նա:

Սաֆարյանն ընդգծեց, որ այս ամենը բեմականացում է հիշեցնում: ՛՛Ոչ մեկս չենք մոռացել, որ երկու նախագահների կոնֆլիկտը բեմականացվել է հանրապետությունում բազմիցս ու անհետևանք են անցել բոլոր նախկին եթերաշրջաններում, չեմ կարծում, որ որևէ էական ավարտ ունենա՛՛:

՛՛Ժառանգություն՛՛ ներկայացուցիչը չի կարծում, որ հեռակա այս բանավեճոին միջամտելու է նախագահ Սերժ Սարգսյանը:

՛՛Հաջորդ հարցազրույցում ձեռնոց կնետի՞ Սերժ Սաչրգսյանին Ռոբերտ Քոչարյանը, թե ոչ, կտեսնենք հետագայում: Սակայն դժվար տեսնենք Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան նամակագրություն՛՛:

Հարցին, թե ում համար է Քոչարյանը ցանկանում ազատել վարչապետի աթոռը, նա պատասխանեց. ՛՛Ես այն տպավորությունը չունեմ, որ Քոչարյանը դրել է իշխանափոխության խնդիր, բայց պահանջում է ազատել վարչապետի պաշտոնը, թե ում համար է ազատում, ես չեմ ցանկանա գնահատականներ տալ, ակայն նախկինում չի թաքցրել, որ ինքը ևս չի բացառում իր թեկնածությունը՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ