21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռուսական ակումբը հրաժարվել է հայ ֆուտբոլիստներից

Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող Եկատերինբուրգի ՛՛Ուրալը՛՛, որը խիստ անհաջող է հանդես գալիս Ռուսաստանի առաջնությունում եւ աղյուսակը եզրափակողների թվում է, դիմել է կտրուկ միջոցների: Սիբիրյան թիմը որոշել է փոփոխել թիմի կազմը եւ միանգամից 5 խաղացողի տրանսֆերի է հանել:

Այդ ֆուտբոլիստների թվում են Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողներ Էդգար Մանուչարյանը եւ Արթուր Սարկիսովը: Բացի հայ ֆուտբոլիստներից սեւ ցուցակում են հայտնվել նաեւ Նիկոլայ Սաֆրոնիդին, ով նույնպես կիսով չափ հայ է, ինչպես նաեւ Միլան Վիեշտնիցան եւ Անդրեյ Չուխլովը:

Նշենք, որ վերջին շրջանում Արթուր Սարկիսովի ծառայություններով հետաքրքված էր Ղազախստանի չեմպիոն ՛՛Ակտոբեն՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ