27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բաբայանի գործով կհարցաքննվի «Իգլա» վաճառողը

Վերաքննիչ քրեական  դատարանում այսօր՝ փետրվարի 9-ին շարունակվեց Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:

Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը եւս դիմել է  Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ իրեն ճանաչել անպարտ:

Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը միջնորդեց ,  որ ցուցմունք տա գործով առանցքային անձ` Ռոբերտ Աղվանյանը:

Քալաշյանը նշեց, որ  առաջին ատյանի դատարանում Ռոբերտ Աղվանյանը ցուցմունք չի տվել, քանի որ այդ ժամանակ գտնվել է Վրաստանում:

«Պատմության ծագող աղբյուրն է, նրա ցուցմունքից է ամեն ինչ սկսվել, եւ երեքիս հիմա դատում են, ճիշտ կլինի, որ նա ցուցմունք տա եւ հասկանանք, թե ինչ ասել է, իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՝ոչ»,- արձագանքեց   Սամվել Բաբայանը:

Մյուս ամբաստանյալները՝ Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը միացան միջնորդությանը:  Վերաքննիչ դատարանը բավարարեց միջնորդությունը: Հաջորդ դատական նիստին՝ փետրվարի 16-ին ցուցմունք կտա Ռոբերտ Աղվանյանը:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին:

Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:

Անդրանիկ եւ Կարեն Քոչարյանին, Ժորա Զաքարյանին եւ Դավիթ Հարությունյանին դատարանը մեղադրանք էր առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ըստ այդմ, Կարեն Քոչարյանը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը չկիրառվեց. Դատարանը սահմանեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ