Զորավոր աղոթքով ավարտենք օրը
Իմաստությո՛ւն տուր ինձ, Տե՛ր,
և հաստատի՛ր իմ սրտում Քո ահն ու երկյուղը:
Լուսավորի՛ր խորհուրդներս, կարո՛ղ դարձրու մարմինս
հարաժամ ժուժկալությամբ մնալու Քո պատվիրանի մեջ:
Տե՛ր, տե՛ս իմ տառապանքները և բազմամեղ հոգուս ցավերը,
դարձի՛ր, ների՛ր և դեպի Քե՛զ առաջնորդիր, ինչպես որ ասացիր.
«Դարձե՛ք դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի ձեզ»:
Սուրբ Եփրեմ Ասորու «Զորավոր աղոթքից»
Երանելու այս աղերսով ավարտենք մեր օրը, ու գոհանանք Տիրոջից…
Այնպէս արա, ո՜վ Հայր, որ ես էլ Քեզ փնտրեմ, պոկի՛ր ինձ սխալից:
Մինչ ես փնտրում եմ Քեզ, այնպէս չպատահի, որ հանդիպեմ ուրիշ մէկի,
Քո փոխարէն: Եթէ ուրիշ բան չեմ փափագում, քան միայն՝ Քեզ, թող որ ես կարողանամ այլեւս գտնել Քեզ, ո՜վ Հայր, աղերսում եմ Քեզ:
Օգոստինոս Երանելի