11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀՀ մարզերի և համայնքների խորհրդանիշները պետք է փոխվեն

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերվում է  ՀՀ մարզերը և համայնքների խորհրդանիշներին:

«Գործող օրենսդրությամբ սահմանված չէ նման խորհրդանշանների մշակման ընդհանուր միասնական պահանջներ, որոնց արդյունքում խորհրդանիշներն իրենց կառուցվածքով ու կարգավիճակով կհամապատասխանեն գործնականում ձևավորված և ընդունված կանոններին: Ներկայումս դրանք ամբողջությամբ թողնված են մարզպետարանի, իսկ համայնքների դեպքում՝ ավագանու հայեցողությանը»,-ասաց նա:

Վարչապետը մշակույթի նախարարին ու մարզպետներին հանձնարարեց երկամսյա ժամկետում շահագրգիռ մարմինների, ինչպես նաև գիտական ու հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել մարզերի ու քաղաքների խորհրդանիշների, ձևաթղթերի ընդհանուր պահանջների սահմանման ու դրանց տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմինների կողմից իրացման վերաբերյալ առաջարկություններ:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ