13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախագահից իր լիազորությունները վերցվում են, տրվում վարչապետին. Մարուքյան

Ազգային ժողովը քննարկում է «Ներման մասին ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին հարցը: Ըստ այդմ՝ վարչապետը կարող է ներում շնորհելու համար նախագահի կառույցին միջնորդություն ներկայացնել: 

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ ներումը շնորհելու իրավունքն այս կերպ նախագահից վերցվում է, տրվում է վարչապետին: Նաև նկատեց, որ պիտի հանրային հնչեղություն ունենա այն, թե ով և ինչի համար ու որ դեպքերում են ներվում: 

Հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը պատասխանեց, որ հստակ նշվել է, որ նախագահից լիազորություն չի վերցվում, այդ լիազորությունը սահմանված է Սահմանադրությամբ, ինչը նախատեսում է, որ պարտադիր առաջարկ ներկայացնող մարմին պետք է լինի, այս դեպքում դա պետք է լինի վարչապետը: «Մենք չենք կարծում, որ նախագահի լիազորությունները վերցնում ենք: Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը: Առաջարկություն ներկայացնելու ինստիտուտը ընդունված է շատ երկրներում, մի տեղ կառավարությունն է ներկայացնում, մի տեղ նախարարությունը, մի այլ տեղ՝ դատախազությունը»:

Փոխնախարարի խոսքով՝ նախագահն էլ կարող է հետ վերադարձնել միջնորդությունը:

Ինչ վերաբերում է հրապարակայնությանն, ապա Քրմոյանն ասաց, որ շատ երկրներ չեն հրապարակում հրամանագրերը՝ հենց նպատակ ունենալով չկաշկանդել նախագահի լիազորությունները:

Մարուքյանն արձագանքեց, որ Բելգիայում կամ այլ երկրներում, որոնց օրինակն է բերվում, ընտրությունների ժամանակ որոշ անձանց՝ կալանավորների չեն խոստանում ներում շնորհել ընտրություններին համապատասխան թվով ձայներ հավաքելու դեպքում:

Արդարադատության փոխնախարարն ասաց, որ լավագույն փորձն են ընդունում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ