29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչ կապ ունի, թե որտեղ էին ընդդիմադիրները, ասենք թե, գնացել էին խոպան

՛՛ Իշխանության ներկայացուցիչների կողմից երբեմն կարելի է լսել “մտքեր”, որոնք իսկական բուֆոնադա են հիշեցնում: Օրինակ՝ ասում են, թե որտե՞ղ էին այն ընդդիմախոսները, ովքեր բողոքում են Հայռուսգազարդի 20 տոկոսի հանձնման դեմ, սակայն, այն ժամանակ, երբ 80 տոկոսը պատկանում էր Գազպրոմին, չէին բողոքում: Ի՞նչ կապ ունի, թե որտեղ էին, ասենք թե, գնացել էին խոպան, որովհետև Հայաստանն օր օրի ծաղկում է, իսկ մեր հայրենակիցները հեռվից տեսնում ու զմայլվում են ծաղկող Հայաստանով, նրանք էլ գնացել էին, որպեսզի հեռվից զմայլվեին: Սա քաղաքականություն է, սա գողական “ռազբորկա” չէ, որ եթե մեկ անգամ արել ես կամ չես արել, ուրեմն միշտ պետք է նման կերպ դրսևորես քեզ: Կամ ի՞նչ է նշանակում որևէ երկիր չկա, որ Ռուսաստանին հաղթել է գազային պատերազմում, այսի՞նքն… Ուրեմն Հայաստանը պատերազմու՞մ էր ու տանու՞լ տվեց, բա, եթե այդպես է, ապա ինչո՞ւ եք հայտարարում, թե սա լավագույն համաձայնագիրն էր: Այսինքն՝ Հայաստանը ստորագրել է սեփական կապիտուլյացիա՞ն, և դա լա՞վ է: Մեկ էլ հարկ կա հիշեցնելու, որ Եվրոպան միայն աշխարհագրական միավոր չէ, որ մտածում եք, թե ուզենք, թե ոչ, Հայաստանը Եվրոպա է, ինչպես և Շվեյցարիան: Եվրոպան նաև մշակութային, քաղաքական, տնտեսական և արժեհամակարգային տարածություն է, որն ունի հստակ ինստիտուցիոնալ կառուցվածք և ոչ թե՝ տոկոսով փող պոկելու վայր, ու մի քանի միլիոն եվրո ստանալով էլ կարծել, թե մենք Եվրոպայի հետ լուրջ աշխարհատնտեսական հարաբերությունների մեջ ենք: Եվ լավ կլիներ, որ աշխարհագրություն էլ ուսումնասիրեիք, որովհետև Հայաստանը նույնիսկ աշխարհագրորեն Եվրոպա չէ, նույնիս, եթե վերցնենք սահմանների բաժանման բոլոր մոտեցումները, Հայաստանը ոչ մի պարագայում չի մտնում Եվրոպա աշխարհամասի մեջ, սա, իմիջիայլոց: Իսկ, ընդհանրապես, ինքնախաբեությունը լավ բանի չի բերում քաղաքականության մեջ՛՛,-Facebook-յան հանրագրում գրել է Արման Սահակյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ