03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ալիեւն Օլանդի հետ կքննարկի ղարաբաղյան խնդիրը

Այսօր` սեպտեմբերի 17-ին, սկսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երկօրյա աշխատանքային այցը Փարիզ: Սպասվում է, որ  Ալիեւի քննարկման հիմնական թեմաները կլինեն երկկողմ հարաբերությունների զարգացումը եւ տարածաշրջանային անվտանգությունը, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը:

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտնել է, որ նախատեսված են Ալիեւի հանդիպումները նրա ֆրանսիացի գործընկեր Ֆրասնուա Օլանդի, ինչպես նաեւ երկրի այլ ղեկավար մարմինների հետ: Նրա խոսքով` հիմնական քննարկման թեմաների շարքում կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ այն իրավիճակը, որն ստեղծվել է բանակցային գործընթացի շուրջ: “Ֆրանսիան մտահոգված է տարածաշրջանում առկա լարված իրավիճակով եւ ցանկանում է մեղմել այն”,-նշել է դեսպանը:

Հարկ է նշել, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, որոնք էլ միջազգային միջնորդի դեր են կատարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Որոշ վերլուծաբաններ չեն բացառում, որ Ալիեւի եւ Օլանդի բանակցությունների թեմաների շարքում կլինեն նաեւ միջազգային խնդիրներ, որոնց թվում` իրանյան խնդիրը:

Հիշեցնենք, որ ֆրանսահայերը դեռեւս մի քանի օր առաջ հայտարարել էին, որ պատրաստվում են Ալիեւին  դիմավորել բողոքի ցույցերով, որոնց ժամանակ հանդես կգան վճռական ուղերձով:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ