27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շիրակի մազում ավելացել են գողությունները, կոռուպցիոն հանցագործությունները

Այսօր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը  ամփոփել է նախորդ տարին, փաստերով լրագրողներին ներկայացրել  վիճակագրությունը:

Շիրակի մարզում 2016 թվականի 12 ամիսների ընթացքում արձանագրվել է 250 դեպք, 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 359, շուրջ 109 դեպք նախորդ տարի ավելացել է։ Վիճակագրական տվյալներն են փաստում, որ  Շիրակի մարզում աճել  են գողությունները: Մասնավորապես, 2016-ին արձանագրվել է բնակարանային գողության 51 դեպք, բացահայտվել է 23-ը, իսկ 2017-ին արձանագրվել է բնակարանային գողության 71 դեպք, բացահայտվել է 36-ը։

Գյումրիի, Արթիկի, Մարալիկի համայնքների ղեկավարներին դատախազը գրություն է ուղարկել քայլեր ձեռնարկելու, համայքների տարածքներում գտնվող բազմաբնակարանային շենքերը տեսախցիկներով, շենքերի մուտքերի դռները հատուկ կոդավորվող փականներով փակելու մասին բնակիչների իրազեկելու ուղղությամբ: Միաժամանկ հրահանգվել է ոստիկաններին առավել հաճախ շրջայցներ կատարել:  Ավելացել են նաև  ավտոմեքենաներից կատարվող գողությունները, հատկապես Գյումրիի Մուշ և Անի թաղամասերում:

Շիրակի մարզի դատախազությունում 2017 թվականի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է ընդհանուր 45 նյութ, որից 30-ով հարուցվել է քրեական գործ։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը նշեց, որ մարզի դատախազությունը 2017-ի ընթացքում աշխատանք է կատարել պետական շահերի պաշտպանության ոլորտում, նշված ոլորտի շրջանակում կատարվել է 149 ուսումնասիրություն, որից շուրջ 130-ում հայտնաբերվել են տարաբնույթ խախտումներ։

Հայտնաբերված խախտումների փաստերով պետական շահերին հասցված վնասը կամովին հատուցելու վերաբերյալ նախազգուշացվել է 199 անձի, որոնց կողմից կամովին վերականգնվել է մոտ 29 մլն դրամ։

Դատարան ուղարկած թիվ 38 դպրոցի նախկին տնօրենի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը՝ նախկին մարզպետի եւ աշխատակցի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու փաստի վերաբերյալ, քննչական եւ օպերատիվ հետախուզական արդյունքում, կարճվել է։

Դատարան ուղարկված քրեական գործերից են՝ վարկային կազմակեպություններից մեկի աշխատակիցների չարաշահումներ թույլ տալու  գործը: Պետական միջոցների յուրացման մյուս գործը վերաբերում է  «Արփի լիճ ազգային» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին, ով  արգելոցի հողերը տվել է վարձակալության, բայց գումարը յուրացրել է:

«Գյումրիի մշակույթի վարժարան» ՊՈԱԿի պաշտոնատար անձիք յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար են հափշտակել,  յուրացման ևս մեկ դեպք Ախուրյանի «Զանգ» ՓԲԸի աշխատակիցն է կատարել: «Մարալիկի մանկապատանեկան մազադպրոց» ՊՈԱԿի նախկին տնօրենի կատարած յուրացման վերաբերյալ դեպքը ևս քննվել է: Մի մասի վերաբերյալ կան արդեն մեղադրական դատավճիռներ, իսկ մյուս մասի դատաքննությունը շարունակվում է։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ