27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ի անդամ Վարդան Գերավետյանի տան հարցը չի քննարկվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը:

Այսօրվա դատական դատավոր Արթուր Օհանյանն անդրադարձավ նախորդ նիստում «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ ներկայացուցիչ-փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի դիմումին, որով վերջինս խնդրում էր քննարկել ամբաստանյալներից Վարդան Գերավետյանի բնակարանն արգելանքից հանելու հարցը, որպիսի կարողանան այն օտարել:

 Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանն ընդգծեց, որ դատարան դիմած ՍՊԸ-ն դատավարության կողմ չի հանդիսանում, ուստի դատարանը չի կարող քննարկել վերջինիս՝ գույքը կալանքից ազատելու մասին միջնորդությունը:

Դատավոր Արթուր Օհանյանն էլ որոշեց  այն թողնվեց առանց քննության:
Նշենք, որ այս գործով անցնում են 11 ամբաստանյալ` Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորգ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ