27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Դարիկնոցից» բերման են ենթարկվել մերկապարուհիներ՝ իրենց «կլիենտներով».հատուկ օպերացիա

Այսօր՝ փետրվարի 4-ին, գիշերը, ժամը 01։30-ի սահմաններում Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի), Ոստիկանության Էրեբունու բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները (բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի) գլխավորությամբ Ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել մի քանի մերկապարուհիների։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նրանք բերման են ենթարկվել Էրեբունի վարչական տարածքի Խաղաղ Դոնի 2/1 հասցեում գործող գիշերային ակումբից։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված գիշերային ակումբը հանրությանն ավելի շատ հայտնի է «Դարիկնոց»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գիշերային ակումբը գրանցված է «Դուստր Օլյա» ՍՊԸ-ի հաշվեկշռում, և նշված հյուրանոցային համալիրի հյուրասենյակներում նշված անձինք գումարի դիմաց զբաղվել են մարմնավաճառությամբ, և նրանց այդ «կուպեները» տրամադրել է «Դարիկո» մականվամբ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակչուհի՝ 67-ամյա Դարիկո Պիշնայան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ։

Ֆոտոլրագրողը ավելի վաղ հայտնել էր, որ 2010 թվականի նոյեմբերի 1-ի առավոտյան 06:30-ի սահմաններում 2 հոգի դիմակավորված, կոտրելով Խաղաղ Դոնի փողոցի 2/1 հասցեում գտնվող «Դուստր Օլգա» ՍՊԸ-ի դուռը, ներս էին մտել: Նրանք եղել էին ձեռնոցներով: Սենյակում այդ պահին քնած էր եղել 21-ամյա Օլգա Նիկոլայի Պիշնայան:

Դիմակավորվածները կապկպել էին աղջկան և տնից տարել ոսկյա զարդեր ու գումար:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ