25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լավությո՞ւն, թե 10 ամյա աղջկա առևանգում. մանրամասներ Եղվարդի արտակարգ դեպքից

Փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Վարսենիկ Ա.-ն Ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել է, որ համաքաղաքացի, 44-ամյա Մարինե Ա.-ն նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում իր աղջկան՝ 10-ամյա Ա. Ա.-ին խաբեությամբ՝ խանութ գնալու պատրվակով տարել է իր տուն, որտեղ մի քանի ժամ ապօրինի պահում է երեխային:

Եղվարդ քաղաքի բնակիչները Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ Վարսենիկը հայտնի է իր պարտքերով, ծանր սոցիալական պայմաններով:

Վարսենիկը հայտնել է, որ երեխային առևանգել են 25 հազար դրամ պարտքի պատճառով: Երեխան վախեցել է և հոգեբանական ծանր վիճակում է:

Եղվարդցիները նշում են, որ Վարսենիկն ու Մարինեն շատ մտերիմ են ու երեխաները ամբողջ ժամանակ նրա տանն են եղել:

«Հասկանալի չէ, թե սա ի՞նչ առևանգում է, որ բոլորը այդ մասին են խոսում: Ամբողջ Հայաստանը իմացավ…»,-նշեց Ա.Մ-ն:

Նշենք, որ Մարինե Հ.-ն հրաժարվում է իրեն ուղղված մեղադրանքից՝ պնդելով, որ երեխան ինքն է խնդրել իրենց տանը մնա, մինչեւ ընտանիքի անդամները տուն վերադառնան:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ