Հայտնի ֆուտբոլիստը համասեռամոլ է
Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Թոմաս Հիտցշպելգերը, ով ժամանակին հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են ՛՛Էվերտոնը՛՛, ՛՛Լացիոն՛՛, ՛՛Վոլֆսբուրգը՛՛, ՛՛Շտուտգարտը՛՛, խոսել է իր սեքսուալ պատկանելությունից:
՛՛Կարող եմ հայտարարել, որ ես հոմոսեքսուալ եմ: Ես որոշեցի պատմել դրա մասին, որպեսզի մյուս պրոֆեսիոնալ մարզիկները նույնպես չվախենան եւ հայտարարեն իրենց սեքսուալ կողմնորոշման մասին:Հոմոսեքսուալ լինելու փաստը գիտակցել բավականին բարդ պրոցես էր: Միայն վերջին տարիներին ես գիտակցեցի, թե ով եմ իրականում՛՛,- նշել է ֆուտբոլիստը: