27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆրանսիայի նախագահի զգուշացումն ու Թուրքիայի վարչապետի պատասխանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական հայտնի «Le Figaro» թերթին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունների մասին:

Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվակայքի՝ նա Թուրքիային զգուշացրել, որ եթե թուրքական կողմը շարունակի իր առաջխաղացումը դեպի Սիրիայի այլ տարածքներ, ապա դա կարող է լուրջ խնդիր առաջացնել տարածաշրջանում:

«Եթե գործողությունը վերածվի օկուպացիայի և պարզվի, որ դրա նպատակը ահաբեկչության վտանգի դեմ պայքարը չէր, ապա դա մեզ համար կդառնա իրականում լուրջ խնդիր»,- նկատել է Մակրոնը: Նա Թուրքիային կոչ է արել գործողություններ իրականացնելուց առաջ խորհրդակցել իր դաշնակիցների հետ:

Ֆրանսիայի նախագահի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ ասելով. «Ֆրանսիայի կարծիքը սխալմունք է, օկուպացման մասին խոսք չկա: Ամբողջ աշխարհը գիտի և պետք է իմանա, որ Թուրքիան երբեք չի իրականացնում զավթողական գործողություններ: Եթե նայեք Եփրատի վահան գործողությանը, ապա կհամոզվեք դրանում»,-ասել է Թուրքիայի վարչապետը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ