27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

30 հազար դրամով դրամապանակը անհետացել է. մանրամասներ «Ծռերի» դատից

«Սասնա ծռեր» 10 անդամի գործով այսօրվա նիստը անցնում է լարված և անգամ գրավոր ապացույցների ընթերցումները արձագանքվում են դահլիճի կողմից:

Ըստ արձանագրության` ՊՊԾ գնդին հարակից տներում գտնվել են փամփուշտներ, նռնակներ, «Մակարով» ատրճանակ:Տներից մեկից դրամապանակ է կորել, մյուսում էլ նռնակներ են հայտնաբերվել:

Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթացող դատական նիստին  շարունակվում են հրապարակվել ՊՊԾ գնդին հարակից սեփական տներում գնդի գրավումից հետո կատարված քննչական գործողությունների  արձանագրությունները: Ըստ արձանագրությունների`  քննիչները բնակիչների տներում հայտնաբերել են զինամթերք:

Խորենացի փողոցում գտնվող տներից մեկում՝ շինարարական նյութերի մոտ հայտնաբերվել են չորս փամփուշտ, ատրճանակ, երկու նռնակ՝ իրենց պայթուցիչներով: Մյուս տանն էլ բնակիչը մաքրություն անելիս նկատել է երեք փամփուշտ եւ մետաղյա տարա, որի մեջ եղել է «Մակարով» տեսակի ատրճանակ:

Մի  բնակիչ էլ քննչական մարմիններին հայտնել է, որ տանը եղել է 30 000 դրամով դրամապանակ, որը, սակայն, ՊՊԾ գունդը գրավածների՝ իր տուն մտնելուց հետո անհետացել է:

Նշենք, որ այս նիստը ընթանում է դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ և գվարույթում ընդգրկված են` Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը և  Էդվարդ Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ