02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մեկը մեկի քամած մածունն է կերել». ԱԺ-ում մերժեցին պատգամավորների միջադեպով հանձնաժողով ստեղծել

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում այսօր քննարկման դրվեց Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Ելք» խմբակցության առաջարկած նախագիծը: Այն վերաբերում էր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպը քննելուն և կատարվածի մասին եզրակացություն ներկայացնելուն։ 

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ առաջարկում են, որ հանձնաժողովն ունենա 11 անդամ, որոնցից 6-ը ՀՀԿ-ն է նշանակում, 3-ին «Ծառուկյանը», 1-ը ՀՅԴ-ն, մեկը՝ «Ելքը»: Նկատենք՝ նախագծի անվանումն է՝ «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նախ առարկություն հայտնեց նախագծի ձեւակերպման կապակցությամբ՝ նշելով, որ կանխակալ վերաբերմունք կա. «Գեղամյանի անմեղության կանխավարկածն է խախտվում, բա որ հանձնաժողովը հետագայում պարզի, որ ոչ թե Գեղամյանն է հարձակվել Նիկոլ Փաշինյանի վրա, այլ Փաշինյանն է հարձակվել»,-ասաց նա:

Ռուստամ Մախմուդյանն էլ ասաց, որ ինքը դեմ է, որ նախագծի վերնագրում հենց գրված է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի անունը, մինչդեռ ավելի լավ կլիներ ամսաթվով լիներ՝ 2017-ի հոկտեմբերի 5-ի միջադեպի հետ կապված հանձնաժողով: 

Իսկ «Ելքի» անդամ Էդմոն Մարուքյանն ընդգծեց. «Ասում եք, որ ամսաթվով գրենք, այդ օրը կարող է մի քանի հատ ավարիա է եղել, մեկի ոտը ոլորվել է ճաշարանում, մեկը մեկի քամած մածունն է կերել, ես ինչ իմանամ՝ ինչ է եղել: Մենք ասում ենք, որ տեղի է ունեցել պատգամավորի հետ կապված լուրջ միջադեպ»:

Արդյունքում նախագիծը բացասական եզրակացություն ստացավ և չի մտնի լիագումար նիստի օրակարգ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ