06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՄԱԿ-ը մտահոգված է Աֆրինում Թուրքիայի գործողություններից

ՄԱԿ-ը մտահոգված է մամուլում շրջանառվող այն լուրերից, որոնց համաձայն ՝Թուրքիայի օդուժի կողմից Աֆրինում իրականացվող հրթիռակոծությունների ժամանակ զոհվում է խաղաղ բնակչություն:

Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝  այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը:

«Հարձակումները ազդեցություն են ունենում խաղաղ բանկչության վրա:  Երեկ լսեցինք, որ  Սեյհ, ալ Հադիդդ և Քոբալի գյուղերի վրա հարձակումներ են իրականացվել: Լուրերի համաձայն՝  մի քանի մարդ է զոհվել, այդ թվում կանայք և երեխաներ»,-ասել է Հաքը:

Վերջինիս Սիրիայում հակամարտող կողմերին կոչ է արել անել հնարավոր բան, որ ՄԱԿ-ը կարողանա հումանիտար օգնություն ցացեբերել խաղաղ բնակչությանը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ