08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որսի ժամանակ պատահաբար վիրավորել են 33-ամյա տղամարդու

Հունվարի 29-ին, ժամը 2.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի առաջնային կողմնային մակերեսի, ձախ աճուկային շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Սմբատ Ա.-ն, այս մասին տեղեկացնում է Ոստիկանության կայքը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սմբատ Ա.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 2.30-ի սահմաններում, «Նիգավանի աղբանոց» կոչվող տարածքում 1980 թ. ծնված Վարդգես Գ.-ի հետ որսի ժամանակ, վերջինիս պատկանող որսորդական հրազենից պատահաբար կրակվելու հետևանքով:

Ժամը 3.00-ին Վարդգես Գ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն:
Սմբատ Ա.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Հրազենը վերցվել է: Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ