03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Էլեկտրոնային առողջապահական համակարգում ներբեռնումներ կատարողները կուսուցանվեն

Առողջապահության ոլորտում շարունակվում են բեկումնային փոփոխությունների տանող  ծրագրերը։ Այս համատեքստում կարևոր ռազմավարական նշանակություն ունի Էլեկտրոնային առողջապահական համակարգի հնարավորությունների ընդլայնումը։  

«2018 թվականին համակարգում ներբեռնումներ կատարողների թիվը մեծապես կավելանա։ Հետևաբար, մենք պետք է կազմակերպենք այդ մասնագետների ուսուցումը»,-նախարարության պատասխանատուներին ասել է Լևոն Ալթունյանը հարցի քննարկման ժամանակ։ Նախարարը կարևորել է կրթական ծրագրերի մշակումը` ըստ մակարդակների։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն առաջարկել է կրթական ծրագրերում որպես դասավանդողներ ընդգրկել  կառույցի այն մասնագետներին, ովքեր տարբեր ծրագրերի շրջանակում նման փորձառություն են ձեռք բերել։

ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական  տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը պատրաստակամություն է հայտնել առկա տեխնիկական հնարավորությունները տրամադրելու դեղագետների ուսուցումը կենտրոնում կազմակերպելու համար։ Առաջարկները հավանության են արժանացել։

Քննարկվել են էլեկտրոնային առողջապահական համակարգի հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ ընթացիկ տարում նախատեսվող քայլերի հստակեցմանը վերաբերող հարցեր։

Լևոն Ալթունյանը հանձնարարականներ է տվել առկա նյութերի հիման վրա կրթական ծրագրեր մշակելու, ուսուցումն անհրաժեշտ մակարդակով կազմակերպելու վերաբերյալ։  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ