29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծրագրերն ուղղորդվել են բացառապես խոցելի և կարիքավոր ընտանիքներին. նախարար

«Բոլոր պատկան մարմիններն այս ընթացքում  իրենց գործառույթների շրջանակներում իրականացրել են անհրաժեշտ քայլերը,  գիտեք` և՛ նախագահի մոտ են տեղի ունեցել քննարկումներ, և՛ համապատասխան հանձնարարականներ են տրվել պատկան  մարմիններին, և՛ հետևել են կոնկրետ  գործողություններ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն՝ ի պատասխան հարցին, թե նախարարությունն արդյոք գնահատել է՝ գնաճի հետևանքները չքավոր խավի վրա ինչ ազդեցություն կունենան։

Նախարարը հավելեց, որ համապատասխան օրենսդրական նախաձեռնություններ կան նաև հիմա կառավարության և ԱԺ-ի կողմից, որոնք  անդրադառնում են բոլոր խնդրահարույց կետերին և իրենց արդյունքը տալու են:

«Այն անհրաժեշտ աշխատանքները, որոնք մեր գործառույթների շրջանակներում են, լիարժեք իրականացվել են։ Ծրագրերն ուղղորդվել են բացառապես խոցելի և կարիքավոր ընտանիքներին։ Եթե համապատասխան իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն լինի, առաջարկություններով հանդես կգանք»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ