08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էդմոն Մարուքյանը բարձրաձայնել է ՀՀ դատական օրենսգրքում փաստաբանների դեմ կիրառվող նոր սանկցիաների ներմուծման մասին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի նիստում Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերթական ելույթն է ունեցել և կոչ արել Եվրոպական Կոնվենցիայով ամրապնդել փաստաբանների մասնագիտական գործունեության անվտանգության երաշխիքները։ Պատգամավորը ընդգծել  է փաստաբանների կենսական դերն ու նշանակությունը արդարադատական համակարգում՝ որպես գլխավոր դերակատարների ու միջնորդների հանրության և դատարանի միջև։

Էդմոն Մարուքյանը ներկայացրել է, որ մարդու իրավուքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները մեծագույն ճնշման և սպառնալիքի տակ են։ Եվ ըստ այդմ՝ սպառնալիքի հիմնական թիրախը փաստաբաններն են, որոնք դառնում են իշխանությունների կամ այլ ուժերի հետապնդման թիրախը։

Պատգամավորը նաև ասել է, որ փաստաբանների մասնագիտական աշխատանքի անվտանգության ապահովման փոխարեն, ՀՀ Դատական օրենսգրքում նախատեսում են մի դրույթ, որի համաձայն փաստաբաններին նկատմամբ կկիրառեն տուգանք դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։ Պատգամավորը համոզված է, որ այս դրույթը իշխանության ձեռքին կդառնա ճնշման լծակ փաստաբանների դեմ կիրառելու համար։

Էդմոն Մարուքյանը կոչ է արել Կոնվենցիային համապատասխան հաստատել նոր և ավելի արդյունավետ գործիքներ փաստաբանների մասնագիտական գործունեությունը պաշտպանելու համար։

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ