29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կալանավորված դատավորը ուղեղի կաթված է ստացել

Կաշառք վերցնելու գործով կալանավորված նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը գլխուղեղի կաթված է տարել: Այս մասին հայտնում է  Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:

Պաշտպանի փոխանցմամբ  Իշխան Բարսեղյանը  այսօր  դատարան է տեղափոխվել արյան բարձր ճնշմամբ: Բժիշկները հավաստել են, որ նախկին դատավորը գլխուղեղի կաթված է տարել, որը յուրաքանչյուր պահի հնարավոր է՝ կրկնվի:

Նշենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ