Կառավարությունում ստեղծվեց առաջին փոխվարչապետի պաշտոնը
Կառավարության այսօրվա նիստը սկսվեց օրակարգային հարցերի քննարումով: Այսօր վարչապետը չհնչեցրեց ավանդական դարձած հանձնարարականները:, քանի որ նիստը վարում էր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Առաջին օրակարգային հարցը ներկայացրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Օրակարգային առաջին հարցը վերաբերվում էր Արդարադատության խորհրդի մասին օրենքի նախագծին:Նախարարը նշեց, որ Անվտանգության խորհուրդը նախկինում զբաղվում էր նախագահին խորհրդատվություն տալով, սակայն նոր Սահմանադրությամբ Անվտանգության խորհուրդը պետք է լինի մարմին, որը ղեկավարվի վարչապետի կողմի:
«Անվտանգության խորհրդի մասին» նոր օրենքի նախագիծը հաստատվեց:
Դավիթ Հարությունյանը խոսելով Անվտանգության խորհրդի կազմի մասին նշեց, որ այն ղեկավարելու է վարչապետը, իսկ կազմում լինելու է առաջին փոխվարչապետը, փոխվարչապետերը, Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարները և այլոք: