16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սահմանին մոտ՝ արտագաղթը սպանում է /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում բնակչության թիվը նվազել է ոչ թե Ղարաբաղյան հակամարտության ժամանակ, այլ սկսած 2000 թվականից:

Չորաթանի գյուղապետի տեղակալ Քալանթար Քալանթարյանը այդ մասին հայտնեց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում:

“Պատերազմական շրջանում արտագաղթ չկար, երիտասարդները բոլորը գյուղում էին, բոլորը զինվորագրված, բոլորը կամավորական ջոկատներում` մասնակցում էին սահմանների պաշտպանությանը: Պատերազմից առաջ գյուղու` 1950 բնակիչ կար, իսկ հիմա` 1040 բնակիչ է հաշվառված և այդ թիվը գնալով պակասում է”,-տեղեկացրեց Քալանթար Քալանթարյանը:

Գյուղացիները ցավ են ապրում՝ պատերազմում հաղթել, բայց պարտվել են սոցիալական դաժան պայմանների առաջ: Գնում են՝ երիտասարդ, աճող ընտանիքները:

“Չեմ մեղադրում, ապրել են ուզում, գյուղը կտրված է ժամանակակից կյանքից, մեր բոստանները թշնամու հետ սահման են…..”,-հավելեց գյուղապետ Վարուժան Բաղմանյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ