04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ես որևէ մեկին վիրավորելու ցանկություն անգամ չեմ ունեցել. Հարությունյան

«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներին ժամանակ «Թոշակառուների հայկական միավորում» ՀԿ նախագահ Ռոլանդ Ավետիսյանը հայտարարեց՝ քննարկումները «տոկոսային աճպարարություններով համեմված միջոցառում» են հիշեցնում:   «Այդուհանդերձ ներկայացնեմ արդեն Կարմիր գրքում գրանցված թոշակառուների ապրած բերկրանքն ու թշվառությունները»,-ասաց նա և հավելեց, որ եթե պաշտոնապես ասում են՝ 30% աղքատություն ունենք, ուրեմն 70% է:

«Այսօր իսկապես թոշակառուներն ապրելու, իրենց կենսական պահանջները բավարարելու լուրջ խնդիրներ ունեն, այնքան լուրջ, որ նույնիսկ ԱԺ հարգարժան պատգամավորների հորդորները, որ ձեր ի՞նչ գործն է միս ու կարագ ուտելը, կամ արքայավայել խորհուրդը, եթե ուտելու բան չունեք, կարտոշկա կերեք, մեկ է, կարտոշկան էլ թանկացավ 40 տոկոս…այս ամենի ֆոնի վրա բարձրաստիճան քուրմերի հայտարարությունը, թե կառավարությունը ի՞նչ մեղավոր է: Վերջիվերջո պարոն Շաբոյա՛ն, մեր հասարակությունն այսօր սոված է, մարդիկ հաց չեն ունենում: Խորհուրդ են տվել կարտոֆիլ ուտել, դա էլ չունենք, որևէ մեկը մեղավորություն ունի՞, թե՞ չէ: Վերջապես մեր հասարակությունն իսկապես անմե՞ղ է, թե՞ անմեղսունակ, եթե քննարկում ենք անում, եկեք իսկապես հասկանանք ինչն ինչոց է»,-ասաց նա: 

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ելույթն ընկալեց որպես իր հասցեին ակնարկ և արձագանքեց, թե կարտոֆիլ ուտելու հետ կապված իր խոսքը ԶԼՄ-ները խեղաթյուրել են. «Եթե իմ խոսքը ձեզ վիրավորել է, ես ներողություն եմ խնդրում, անձամբ ձեզանից: Ես որևէ մեկին վիրավորելու ցանկություն անգամ չեմ ունեցել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ