24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Մեջլիսում Գարո Փայլանի հայերեն խոսքերը արձանագրությունում նշվել են «X»-ով

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչ Գարո Փայլանը մեջլիսում անդրադարձել է Դինքի սպաանության գործին։ Հունվարի 18-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Փայլանն ու իր կուսակցությունը առաջարկել են Դինքի գործի բացահայտմանն ու նման դեպքերի կանխարգելմանն ուղղված խորհրդարանական հետաքննություն անցկացնել, սակայն ԺԴԿ-ի առաջարկը չի ընդունվել օրակարգ։

Ընդդիմադիր «T24» լրատվակայքի տեղեկացմամբ՝ 2007թ․ հունվարի 19-ին իր աշխատավայրի շենքի դիմաց սպանված պոլսահայ մտավորական, Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մասին իր ելույթի ավարտին Փայլանը հայերենով ասել է․ «Աստված հոգիդ լուսավորի։ Շատ ապրես, Հրանտ»։  Սակայն մեջլիսի արձանագրություններում Փայլանի խոսքերի փոխարեն միայն «X» նշանն է դրվել։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանում հնչած արաբերեն և քրդերեն արտահայտությունները ևս արձանագրություններում նշվել էին «X» նշանով։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ