27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մովսեսը Վարդանին արգելել էր, բայց նա գնաց ու չվերադարձավ.15 ամյա հերոսը չի մոռացվի

28 տարի առաջ այս օրը՝ 1990 թվականի հունվարի 19-ին, Երասխավանի մարտերի ժամանակ, անհայտ կորել է Վարդան Գերմանի Պապիկյանը:Թե ինչպե՞ս , ի՞նչ հանգամանքներում է դա պատահել, հարազատները մինչ օրս ոչ մի տեղեկություն չունեն:
Շուրջ 28 տարի է արդեն, ինչ Վարդանի մայրն ու քույրը` դռները բաց սպասում են իրենց հերոսի վերադարձին:

Այս տարի Վարդանը վերադարձավ խաչքար դարձած: Իր պրած տան բակում տեղադրվեց 15 ամյա հերոսի` անկախության դրոշակակիր Վարդան Պապիկյանի արձանը:

Ընտանիքի անդամները այսօր հավաքվել էին խաչքարի մոտ: Ցավը մի տեսակ մեղմվել է:Քույրը` Հայկուհի Պապիկյանը հուզվում է.« Նստեցինք կողքին, խոսեցինք, կիսվեցինք ու հանգստացանք: Առաջին տարին է, որ գնալու տեղ ունենք ու այս խաչքարը մխիթարում է մեզ»:

Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի 15 ամյա զինակից ընկերը` Վարդան Պապիկյանը անհայտ կորավ այն նույն օրը, երբ զոհվեց Մովսեսը:

Մովսես Գորգիսյանի այրին` Ռուզաննա Գորգիսյանը այս առիթովգրում է.

« 1990թ. հունվարի 13-19-ը Սովետական Ադրբեջանի ժողովրդական ճակատի կազմակերպմամբ Բաքվում տեղի ունեցան հակահայկական ջարդեր: Մարդկության դեմ այդ սահմռկեցուցիչ հանցագործությունները չդատապարտվեցին:

Երբ 1990 թ. հունվարին «Անկախության Բանակը» մեկնեց Երասխավան, 15-ամյա ՎԱՐԴԱՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ  պատրաստ էր և համառում էր իր ավագ ընկերների հետ մեկնել կռվի դաշտ: Չնայած Մովսես Գորգիսյանի հորդորներին, ով արգելել էր Վարդանին և հանձնարարել մնալ շտաբում, Վարդանը հաջորդ օրը զենք էր վերցրել ու զինամթերք տանող «Վիլիս» մեքենայով մեկնել Երասխավան: Սահմանը հսկող սովետական բանակի զինվորները դավադրաբար բացել էին ճանապարհը, և հայկական մեքենան հայտնվել էր Նախիջևանում: Այդ խիզախ և հայրենասեր հայորդին հասցրեց միայն պարպել փամփուշտները ադրբեջանցի հրոսակների վրա, ովքեր կրակ էին բացել, երբ հասկացել էին, որ մեքենայում կամավորները հայեր էին: 
Վարդան Պապիկյանը այդպես էլ չվերադարձավ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ