27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ կրակահերթերի արձակումը դարձել է տխուր ավանդույթ. ՀՀԿ

«Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ կրակահերթերի արձակումը դարձել է տխուր ավանդույթ արբեջանական կողմի համար»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների, Ադրբեջանը մի բան ասում է բանակցությունների սեղանի շուրջ, լրիվ այլ վարքագիծ է դրսևորում սահմանգծին»,-նշեց նա:

Էդուարդ Շարմազանովի խոսքով` եթե ԼՂ հարցում ցականում են առաջընթաց արձանագրել, ապա պետք է իրականացվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի պայմանավորվածությունները: «Առանց այդ պայմանավորվածությունների իրականացման անհնար է ակնկալել լուրջ առաջընթաց բանակցային գործընթացում»,-նշեց Է. Շարմազանովը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ