03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում

Հունվարի 22-26-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանում սպասվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը։ Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը։

Նստաշրջանում ելույթով հանդես կգան նաև Ավստրիայի նախագահը և Դանիայի թագուհին։ Նստաշրջանին ներկա կլինեն Դանիայի վարչապետն ու արտգործնախարարը։ Բացի այդ, նստաշրջանում ընտրելու են գլխավոր քարտուղար ու Մարդու իրավունքների հանձնակատար։ ՀՀ նախագահի ելույթը սպասվում է հունվարի 24-ին։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ