15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խորհրդարանական մեծամասնությունը թքած ունի. Ն. Զոհրաբյան

Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը օրակարգում ընդգրկելու հարցը: ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նախագիծը մերժվել էր: Հիմնական զեկուցող Վահե Էնֆիաջյանը նշեց, թե առաջարկվում է գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով՝ կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն, մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 40 տոկոս վնասվելու դեպքում տվյալ տարվա համար ազատել հողի հարկից:

«Մենք ականատես ենք լինում, որ չեն մշակվում, քանի որ կոշտ հարկային քաղաքականություն է վարվում, անմրցունակ վիճակ է, և քաղաքացները առերեսվելով այս ամենին՝ կանգնում են ծանր իրավիճակի առաջ»,-ասաց նա: 

Պատգամավորը հավելեց, որ գյուղացիները տեղից էլ վարկեր են վերցնում, որպեսզի տնտեսությունը զարգացնեն և այդ դեպքում նման վիճակում մեծ խնդրի առաջ են կանգնում:  ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշեց, թե նման հարց վերապահված է տեղական իշխանություններին, և նման օրենք ընդունելով՝ կլինի Կառավարությանը պարտավորություն տալ երկրորդ անգամ գնալ փոխհատուցումների: «Բոլորս գիտենք, որ բոլոր աղետների ժամանակ կառավարությունը պարտավոր է կորուստների փոխհատուցում իրականացնել պետբյուջեից, առաջարկվող նախագիծը հնարավորություն է տալիս կամ նա անել, կամ մյուսը»,-ասաց նա: Էնֆիաջյանը նշեց, թե սա նախաձեռնություն է ոչ թե «կամ-կամ»ի, այլ «և-և»-ի, և հավելեց, թե համայնքի ղեկավարները կամայական են այդ գումարները տուժած գյուղացիներին տալիս, և այս օրենքով կանոնակարգվում է այդ հարցը:

Իվետա Տոնոյանը նշեց, որ վիճակագրությունը մտահոգիչ է, և եթե հողերի 60%-ը չի ընդունվում, ուրեն նախագծի կարիքը կա: Մարուքյանը նշեց, թե քննարկվում է խորհրդարանում քննարկելու հարցը և կարող են քննարկման առարկա դարձնել առանց մերժելու, և ուստի իրենք կողմ կքվեարկեն: Վարդևան Գրիգորյանը նշեց, թե ընդդիմության են պոպուլիզմի մեջ մեղադրում: Նախագիծը լիագումար նիստում ևս դրվեց քվեարկության և մերժվեց 34 կողմ և 54 դեմ քվեարկությամբ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մերժումից հետո հայտարարեց. «Խորհրդարանական մեծամասնությունը թքած ունի իր իսկ որդեգրած «նոր» քաղաքականության դեմ»: Նա նշեց, որ սա պառլամենտարիզմ չէ, ապա հորդորեց ԱԺ նախագահին թանկացումների դեմ կայանալիք լսումներին հրավիրել նաև ժուլիկ տնտեսվարողներին, ովքեր խայտառակ գնաճ են ապահովել: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ