Դեղատնից դանակի սպառնալիքով 177.000 դրամ հափշտակած անձը ներկայացել է ոստիկանություն
Երևանի Զաքյան փողոցի դեղատան դրամարկղից դանակի սպառնալիքով 177.000 դրամ հափշտակած անձը ներկայացել է ոստիկանություն և ձերբակալվել։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ hունվարի 4-ին՝ ժամը 19.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1995 թ. ծնված Ն. Տ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 19.40-ին, անհայտ անձը, ներս մտնելով Զաքյան փողոցի թիվ 30 հասցեում գործող դեղատուն, դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել է 177.000 դրամ և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողները պարզել էին կասկածյալի ինքնությունը:
Հունվարի 7-ին, ժամը 1.00-ին, 1981 թ. ծնված Արման Մ.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին: Արման Մ.-ն ձերբակալվել է: