Ավտովթար Երևանում. տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է
Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 8-ին՝ ժամը 04:13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» մակնիշի (վարորդ՝ Ա. Դ.) և «BMW X6» մակնիշի (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա. Դ.-ը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, որտեղ մահացել է:
Փրկարարները «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 1984 թ. ծնված Խ. Գ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են «BMW X6» մակնիշի ավտոմեքենան:
Ըստ Shamshyan.com–ի՝ մահացած Ա. Դ.–ն ու վիրավոր Խ. Գ.–ն Ճանապարհային ոստիկանության սպայական գումարտակի ծառայողներ էին ու վթարի ժամանակ ծառայության մեջ են եղել։