Մանդատները վայր դնել, ՀՀԿ-ը լուծարել
”Եթե ՀՀ քաղաքացիները խաբեն, քրեական օրենգիրքը պատիժ, իհարկե, կսահմանի, բայց երբ արդեն քաղաքական գործիչներն են խաբում, նրանք անպատիժ են մնում”,-այսօր ասուլիսում նման տեսակետ հայտնեց նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը` խոսելով ”Հայռուսգազարդի” քսան տոկոս բաժնեմասը վաճառելու մասին:
Ղուկասյանը հայտնեց, որ գազի սակագնի թանկացման դեմ բողոք են ներկայացրել վերաքննիչ բողոք:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանն, ապա Ղուկասյանը նկատեց, որ Հայաստանն այս կառույցի ձևավորման մեջ նույնիսկ որպես դիտորդ չի մասնակցել: ”Մաքսային միության մաքսերը կիրառել Հայաստանում, սա աբսուրդ է մեզ համար: Բացի այդ ոչ մենք ունենք Մաքսային միության կարիքը, ոչ էլ Մաքսային միությունը` մերը”,-նշեց նա:
Այս ամենից դուրս գալու միակ ելքը, բանախոսի հավաստմամբ, կլինի այն, որ ոչ իշխանական խմբակցությունները վայր դնեն մանդատներն, իսկ ՀՀԿ-ն էլ լուծարվի: