Ստամբուլում արգելվել են ամանորյա միջոցառումները
Դեկտեմբերի 31-ին Ստամբուլի կենտրոնական Բեշիքթաշ և Բեյողլու թաղամասերում արգելվել են ամանորյա միջոցառումները:
Ըստ թուրքական «Diken» թերթի կայքի՝ արգելքը սահմանել են Բեշիքթաշի և Բեյողլիի թաղապետարանները:
Որպես արգելքի պատճառ, առաջ է քաշվել անվտանգության նկատառումների պահպանման հանգամանքը:
Հայտարարությունում մասնավորապես նշվել է, որ դրանով հնարավորություն կլինի խուսափել հնարավոր սադրանքներից, հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը:
Արգելքը կգործի տեղական ժամանակով 21:00-00:30-ը:
Հիշեցնենք, որ 2017թ. դեկտեմբերի 31-ին Ստամբուլի «Րեյնա» կոչվող գիշերային ակումբում իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել էր 39 մարդ: Գործողության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը: