16 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրք ընդդիմադիր կուսակցապետը Էրդողանին դատի է տվել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դատական հայց է ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Վերջինս հրապարակային վիրավորանք էր հասցրել ընդդիմադիր կուսակցապետին:
 
Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ Քըլըչդարօղլուն Էրդողանից պահանջել է բարոյական վնասի փոխհատուցում: Դատական գործում որպես Քըլըչդարօղլուի իրավապաշտպան հանդես է գալիս Ջելալ Չելիքը:
 
Աղբյուրը նշում է, որ Էրդողանը դեկտեմբերի 13-ին Թուրքիայի Յալովա քաղաքում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ժողովում ելույթի ժամանակ Քըլըչդարօղլուի վերաբերյալ մասնավորապես ասել էր. 
 
«Բթամիթ, գյուլենական, խաբեբա, գլխավոր դավաճան»:
 
Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ