Հանիրավի թանկացումներ են սպասվում
«Սպառողական շուկայում զբաղված մարդիկ փորձում են օգտվել նոր տարվա աժիոտաժից և, իմ կարծիքով, հանիրավի թանկացնում են ապրանքները»,-այսօր՝ դեկտեմբերի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Սաֆարյանի խոսքով՝ նախորդ տարվա նախատոնական շրջանի համեմատ այս տարվա գները շատ ավելի բարձր են՝ թե՛ կարագի, թե՛ խոզի մսի մասով։
«Օրինակ`Կրասնոդարից ներկրված խոզի միսը 2800 դրամ է, իսկ տեղականը 3500 դրամ։ Հիմա հարց է առաջանում՝ այդքան ծախս անելով բերում են և նա ավելի էժան է, քան տեղական խոզի միսը։ Տավարի մսի իմաստով կարելի է ասել խոտը պակասել էր, դրանով էին պայմանավորում թանկացումը, թեև չեմ կարծում, որ այստեղ ուղղակի կապ կարելի է գտնել։ Ստացվում է, արտադրողները փորձում են լրացուցիչ շահ ապահովել իրենց համար, որովհետև նրանք էլ ուրիշ թանկացած ապրանքներ են առնում»,- ընդգծեց Վազգեն Սաֆարյանը։
Սաֆարյանը գտնում է, որ արհեստական թանկացումների կանխման հարցում շատ կարևոր է պետության դերակատարությունը