71-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 78-ամյա կնոջը.կինը մահացել է
Խաղաղ Դոնի փողոցում ՝ 2/14 հասցեի դիմաց, Երևան քաղաքի բնակիչ, 71-ամյա Թեհրան Առաքելյանը իր վարած ИЖ 27175 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող Երևանի բնակիչ, 78-ամյա Գրետա Ավագյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն, բայց տարեց կինը տեղում մահացել է:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: